ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանգիր` ԼՂՀ արդարադատության խորհրդի իրավաբան անդամներ նշանակելու մասին
Մարտի 10-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանգիր, համաձայն որի Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Արայիկ Լազարյանը եւ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Շահանե Սաֆարյանը նշանակվել են ԼՂՀ արդարադատության խորհրդի իրավաբան անդամներ: