ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահին եւ Արցախում Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի ղեկավարին
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Հարություն Արմենյանին եւ Արցախում համալսարանի Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի ղեկավար Արմեն Սարդարյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել են համալսարանի կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել համալսարանի գործունեությունը մեր հանրապետությունում: Բակո Սահակյանը կարեւորել է իրականացվող ծրագրերի ընդլայնումը ըստ ոլորտների, ինչպես նաեւ նոր համակարգի ձեւավորումը, ինչի արդյունքում համալսարանը կզբաղվի զուտ գիտակրթական հարցերով, իսկ պետությունը ավելի մեծ մասնակցություն կունենա վարկավորման գործընթացում: Հանդիպմանը առանձնակի ուշադրության է արժանացել անգլերեն լեզվի ուսուցման ծրագիրը: