ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է սպարապետ Վազգեն Սարգսյանի 50-ամյա տարելիցին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին մասնակցել է Ստեփանակերտի Սպայի տանը տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը` նվիրված սպարապետ Վազգեն Սարգսյանի 50-ամյա տարելիցին: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, հանրապետության բարձրաստիճան ղեկավարությունը եւ պաշտպանության բանակի սպայական կազմը, Վազգեն Սարգսյանի հարազատները, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից: