Նախագահ Բակո Սահակյանը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան մոտոհրաձգային գունդ եւ մասնակցել սպարապետի ծննդյան 50-ամյակին նվիրված հանդիսավոր հավաքին
Մարտի 5-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը` հանրապետության բարձրաստիճան ղեկավարության եւ պաշտպանության բանակի սպայական կազմի ուղեկցությամբ այցելել է Կենտրոնական պաշտպանական շրջանի` սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան մոտոհրաձգային գունդ եւ մասնակցել ՀՀ եւ ԼՂՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-ամյակին նվիրված հանդիսավոր հավաքին: Միջոցառմանը ներկա էր Հայաստանի Հանրապետությունից ժամանած պատվիրակությունը, որի կազմում էր նաեւ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը: