ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ
Մայիսի 8-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն առանձնազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով Ստեփանակերտ է ժամանել Հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների կապակցությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: