ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ստորագրել է հրամանագիր պարգեւտարելու մասին:
Ըստ հրամանագրի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսության զարգացման գործում ունեցած ավանդի համար <<Երախտագիտություն>> մեդալով պարգեւատրվել են` <<Բեյզ Մեթըլս >> փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, խտանյութերի արտադրության վարչության պետ Վանյա Արզումանյանը, <<Բեյզ Մեթըլս>> փակ բաժնետիրական ընկերության շինարարական տեղամասի պետ Տարոն Գրիգորյանը, <<Բեյզ Մեթըլս>> փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, ընդհանուր հարցերի վարչության պետ Սամվել Իվանյանը, <<Բեյզ Մեթըլս>> փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, լեռնահանքային վարչության պետ Զավեն Ծատրյանը, <<Բեյզ Մեթըլս>> փակ բաժնետիրական ընկերության մատակարարման բաժնի պետ Նելսոն Մինասյանը:
2009-07-16