ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 13-ին ստորագրել է հրամանագիր Աիդա Ավագյաին Լեռնային Ղարաբաղի Հանարպաետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ նշանակելու մասին` հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:.
Նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ Նախագահի 2003 թվականի նոյեմբերի 18-ի <<Ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողով ստեղծելու մասին>> հրամանագրի առաջին կետով հաստատված ընդերքօգտագործման խորհրդատվական հանձնաժողովի անհատական կազմում Արմեն Ավագյանին կփոխարինի ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Սուրեն Թամրազյանը: