Հանդիպում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի հետ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին հանդիպում է ունեցել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի հետ: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դերը Արցախի գիտակրթական համակարգի զարգացման մեջ եւ հատուկ ընդգծել իշխանությունների շահագրգռվածությունը հանրապետությունում տարբեր նախագծաշինարարական ծրագրերի իրականացման գործում այս ուսումնական հաստատության ավելի ակտիվ մասնակցության մեջ: Քննարկվել են նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, կապի եւ այլ ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը: