Հանդիպում Հայաստանի բանկերի միության անդամների հետ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին հանդիպում է ունեցել Հայաստանի բանկերի միության անդամների հետ, ովքեր Արցախ են ժամանել կազմակերպության արտագնա նիստն այստեղ անցկացնելու նպատակով: Հանդիպմանը քննարկվել է հանրապետության բանկային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկրի ղեկավարը անհրաժեշտ է համարել հայաստանյան բանկերի գործունեության ընդլայնումը Արցախում եւ համագործակցությունը հասցնել նոր մակարդակի: Հանդիպամանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: