ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին այցելել է Ստեփանակերտի օդանավակայան եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքերին: Երկրի ղեկավարը կարեւորել է աշխատանքերի անխափան իրականացումը եւ նշել, որ պետք է օդանավակայանը շահագործման հանձնել նախատեսված ժամկետում: Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, պաշտոնատար այլ անձինք: