Հունիսի 25-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է կարգադրություն, համաձայն որի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքում մարոկկոյան մորեխների դեմ պայքարի մի խումբ ակտիվ մասնակիցներ պարգեւատրվել են դրամական պարգեւներով եւ արժեքավոր նվերներով: Մասնակիցների թվում են ԼՂՀ պաշտպանության բանակի, կառավարությանն առընթեր փրկարար ծառայության, Մարտակերտի շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: