ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին ստորագրել է հրամանագիր Էդուարդ Աթանեսյանին ազատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի առաջին օգնականի պաշտոնից` իր դիմումի համաձայն:
Նույն օրը Նախագահը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, համաձայն որի բժշկագիտության եւ առողջապահության զարգացման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնի վարիչ Իվան Աղաջանյանին <<Երախտագիտություն>> մեդալով պարգեւատրելու մասին: