Հանդիպում Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամների հետ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին հանդիպում է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության փոխատենապետ Հարություն Առաքելյանի եւ կենտրոնական վարչության անդամ Կարեն Կակոյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը` Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետեւողական ամրապնդման, արցախյան հիմնախնդրի արդարացի կարգավորման եւ ԼՂՀ սոցիալ- տնտեսական զարգացման ուղղությամբ: