ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին ստորագրել է <<Պետական տուրքի մասին>>, <<Ակցիզային հարկի մասին>>, <<Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>>, <<Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում փոփոխություն կատարելու մասին, <<Պետական տուրքի մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, <<Շահութահարկի մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, <<Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման եւ պահպանման համար կատարվող հատկացումների /մասհանումների/ մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, <<Պետական կենսաթոշակների մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ԼՂՀ օրենքները:
2009-07-07