"Բեյզ Մեթըլս" փակ բաժնետիրական ընկերության հիմնադրման 7-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին այցելել է Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղ եւ մասնակցել "Բեյզ Մեթըլս" փակ բաժնետիրական ընկերության հիմնադրման 7-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: Շնարհավորելով ներկաներին` Նախագահը ընդգծել է գործարանի ռազմավարական նշանակությունը մեր հանրապետության տնտեսության առաջընթացի ապահովման գործում եւ նշել, որ ԼՂՀ իշխանություններն ըստ ամենայնի կաջակցեն այդ ոլորտի զարգացմանը: Այնուհետեւ երկրի ղեկավարը պետական պարգեւներ է հանձնել ընկերության մի խումբ աշխատակիցների: Նախագահին ողեկցում էին ԼՂՀ Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը եւ պաշտոնատար այլ անձինք: