Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 18-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 2-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակներ դրել զոհված ազատամարտիկների եւ ԼՂՀ առաջին գումարման խորհրդարանի խոսնակ Արթուր Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին:
Նույն օրը ԼՂՀ եւ ՀՀ բարձրաստիճան ղեկավարները մասնակցել են Ստեփանակերտում ռազմական հոսպիտալի վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
2009-09-02