Պարգեւատրման հանդիսավոր արարողություն` ԼՂՀ հռչակման 18-րդ տարեդարձի կապակցությամբ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 18-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանի մոտ սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Նախագահը պետական պարգեւներ հանձնեց ԼՂՀ Պաշտպանության բանակի մի խումբ սպաների եւ շարքայինների, ազատամարտիկների, տարբեր ոլորտներ ներկայացնող անվանի մասնագետների: Շնորհավորելով ներկաներին տոնի կապակցությամբ` երկրի ղեկավարը բարձր է գնահատել նրանց ներդրումը Արցախի անկախ պետականության պաշտպանության, ամրապնդման, կայացման ու զարգացման գործում: Պարգեւատրման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը: