ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ կայացել է Անվտանգության խորհրդի նիստ
Օգոստոսի 27-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ կայացել է Անվտանգության խորհրդի նիստ: Նիստի ընթացքում քննարկվել են Արցախում օտարերկրյա քաղաքացիների կարգավիճակի հետ կապված հարցեր: Զեկուցումներով եւ ելույթներով հանդես են եկել ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Վիկտոր Քոչարյանը, սոցիալական ապահովության նախարար Նարինե Ազատյանը եւ ոստիկանության պետ Ռոբերտ Շաֆերյանը: Երկրի ղեկավարը կարեւորել է <<ԼՂՀ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին>> ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին որոշման մշակումն ու ընդունումը` ավելացնելով նաեւ, որ պետք է անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել գործող օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: