Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հետ
Օգոստոսի 26-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին եւ նույն հանձնաժողովի անդամ Վաչագան Խուրշուդյանին: Հանդիպմանը քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է Արցախի հիմնախնդիրը եվրոպական տարբեր ատյաններում ճիշտ եւ համակարգված ձեւով ներկայացնելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: