Հանդիպում ԼՂՀ ոստիկանության կոլեգիայի անդամների հետ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ ոստիկանության կոլեգիայի անդամների հետ` ոստիկանության պետ Ռոբերտ Շաֆերյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ամփոփվել է 2009 թվականի առաջին կիսամյակում ԼՂՀ ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեությունը: Նախագահը բավարար է գնահատել այն` ընդգծելով հատկապես բոլոր տեսակի հանցագործությունների նվազման փաստը: Երկրի ղեկավարը հատուկ կարեւորել է ոստիկանության համակարգում երիտասարդ կադրերի ներգրավման անհրաժեշտությունը եւ կոնկրետ հանձնարարականներ է տվել ոստիկանության նյութատեխնիկական բազայի բարելավման ուղղությամբ: Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը: