Հանդիպում ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության մի խումբ անդամների հետ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության մի խումբ անդամների հետ` կազմակերպության ղեկավար Վերա Գրիգորյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են անհայտ կորած մեր քաղաքացիների որոնման, ինչպես նաեւ կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք հարցեր: Բակո Սահակյանը անհայտ կորած ազատամարտիկների հիմնախնդիրը համարել է մեր պետության առջեւ ծառացած ամենաբարդ խնդիրներից մեկը, եւ նշել, որ իշխանությունները այսուհետ եւս կանեն հնարավորինը անհայտ կորածների որոնման համար: Հանդիպմանը մասնակցում եր Ռազմագերիների, անհայտ կորածների եւ պատանդների ԼՂՀ պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը: