ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ հունիսի 22-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում ընթացող բերքահավաքին: Երկրի ղեկավարը կարեւորել է բերքահավաքը պատշաճ կերպով կազմակերպելու անհրաժեշտությունը: Հացահատիկային կուլտուրաների բերքահավաքը արդյունավետ կերպով կազմակերպելու,կորուստները նվազագույնին հասցնելու եւ գյուղատնտեսության զարգացման դրական դինամիկան պահպանելու համար քննարկվել է նաեւ բնակչությունից այս տարվա ցորենի գնման գները: Խորհրդակցությանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: