Հանդիպում է ՀՀ գլխավոր դատախազի եւ վճռաբեկ դատարանի նախագահի հետ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետ: Քննարկվել են դատաիրավական համակարգում հայկական երկու հանրապետությունների փողգործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը եւ Գերագույն դատարանի նախագահ Արարատ Դանիելյանը: