ՀՀ եւ ԼՂՀ նախագահները այցելել են հանրապետության հարավային շրջաններ
Հոկտեմբերի 21-ին Արցախ է ժամանել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նույն օրը ՀՀ եւ ԼՂՀ նախագահները` երկու հայկական հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների եւ բարձրագույն սպայական անձնակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են հանրապետության հարավային շրջաններ եւ մասնակցել այնտեղ զինվորականների համար կառուցված բնակելի շենքի եւ ռազմական ենթակառուցվածքների շահագործման հանձնման հանդիսավոր արարողությանը: