Խորհրդակցություն` նվիրված 2010 թվականի բյուջետային քաղաքականության
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված 2010 թվականի բյուջետային քաղաքականության, պետական բյուջեի ծավալի եւ կառուցվածքի հետ կապված հարցերին: Զեկույցով հանդես է եկել ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը: Երկրի ղեկավարը նշել է, որ բյուջետային քաղաքականության հիմքում պետք է ընկած լինի մեր հանրապետության ընդհանուր շահը, տարբեր գերատեսչությունների միջեւ համակարգված աշխատանքը, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը եւ օրինականության ամրապնդումը: Նման մոտեցումը հնարավորություն կտա պահպանել տնտեսական աճի տեմպերը եւ ապահովել երկրի շարունակական զարգացումը: Խորհրդակցությանը մասնակցում էին հանրապետության բարձրաստիճան ղեկավարները եւ իշխանության բոլոր թեւերի ներկայացուցիչները: