ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել նույն օրը Արցախ ժամանած <<Կանաչ ծառատունկերի ձեւավորումը հարավային քաղաքներում>> միջազգային կոնֆերանսի մի խումբ մասնակիցների հետ` Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմայի ակադեմիկոս Կառլեն Քոչարյանի գլխավորությամբ:
Ռուսաստանի, Բելառուսի եւ Հայաստանի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառման անցկացումը Ստեփանակերտում, նշելով, որ Արցախում մեծ տեղ են հատկացնում դենդրոլոգիայի զարգացմանը եւ նրա ֆունդամենտալ կիրարկմանը, ինչպես նաեւ տարբեր պետությունների հետ այս ոլորտում գործնական կապերի հաստատմանն ու շարունակական խորացմանը:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ փոխվարչապետ Սպարտակ Թեւոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, Ռուսաստանի Դաշնությունում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, պաշտոնատար այլ անձինք:
2009-10-03