ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել H1N1 գրիպի հնարավոր համաճարակի դեմ ձեռնարկվելիք միջոցառումների մասին հարցը: Ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հանրապետությունում համաճարակի տարածման հավանականությունը ցածր է, սակայն անհրաժեշտ է անել հնարավորը այն բացառելու ուղղությամբ: Որպես կանխարգելիչ միջոցներից մեկը` որոշվեց սույն թվականի դեկտեմբերի 21-ից մեկ շաբաթով դադարեցնել բոլոր նախադպրոցական հիմնարկների եւ ուսումնական հաստատությունների աշխատանքը: