Հանդիպում ԼՂՀ ճանապարհային ոստիկանության վարչության անձնակազմի հետ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին Ասկերան շրջկենտրոնում հանդիպում է ունեցել ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վարչության անձնակազմի հետ: Երկրի ղեկավարը դրական է գնահատել ճանապարհային ոստիկանության աշխատանքը` ամենամեծ նվաճումը համարելով հասարակությունում կառույցի հեղինակության բարձրացումը, ինչը հետեւողական ու սկզբունքային աշխատանքի արդյունք է: Բակո Սահակյանն ընդգծել է, որ ճանապարհային ոստիկանության տեխնիկական հագեցվածությունը եւ ծառայողների սոցիալական պայմանների բարելավումը աշխատանքի որակի բարձրացման կարեւոր նախապայմաններից է եւ մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ոստիկանության պետ Ռոբերտ Շաֆերյանը, գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ պաշտոնատար այլ անձինք: