ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավապահ մարմինների աշխատանքին եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ոստիկանության պետ Ռոբերտ Շաֆերյանը եւ Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության վարչության պետ Մարգար Օհանյանը: