Խորհրդակցություն Շուշի քաղաքի զարգացման խնդիրների շուրջ
Նոյեմբերի 7-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հանրապետական նոր հիվանդանոցի կառուցման վայր եւ տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին: Այնուհետեւ երկրի ղեկավարը ուղեւորվել է Շուշի եւ այցելել ՀՀ Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոն, ծանոթացել իրականացվող աշխատանքներին եւ տեղում անցկացրել աշխատանքային խորհրդակցություն` քաղաքի զարգացման խնդիրների շուրջ: Զեկույցով հանդես է եկել Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Գեորգի Հայրիյանը: Նախագահ Սահակյանը շրջկենտրոնի զարգացման ներկա փուլում հատկապես կարեւորել է տարնսպորտային և ջրամատակարարման ենթակառույցների զարգացումը, ինչպես նաեւ բարեկարգման աշխատաքները: Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը, "Հայաստան" համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ պաշտոնատար այլ անձիք: