ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել <<Ղարաբաղ Տելեկոմ>> ՓԲԸ գլխավոր տնօրենի հետ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին հանդիպում է ունեցել <<Ղարաբաղ Տելեկոմ>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Եիրիկյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են 2010 թվականին ընկերության կողմից Արցախում կապի ոլորտում իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցեր: Բակո Սահակյանը նշել է, որ Ղարաբաղ Տելեկոմը հանդիսանում է հանրապետության տնտեսության կարեւոր սուբյեկտներից մեկը եւ նրա արդյունավետ գործունեությունը նպաստում է մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: