ԼՂՀ Դատախազության օրվա կապակցությամբ Նախագահը ստորագրել է հրամանագրեր
ԼՂՀ Դատախազության օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին: Օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազությանը ցուցաբերած նշանակալի աջակցության համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր Աղվան Հովսեփյանը պարգեւատրվել է <<Մխիթար Գոշ>> մեդալով: Իրավագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար <<Մխիթար Գոշ>> մեդալով պարգեւատրվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված եւ ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժնի պետ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Լորետա Բարսեղյանը եւ Ստեփանակերտ քաղաքի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սերգեյ Ստեփանյանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արամայիս Ավագյանին շնորհվել է արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սեւակ Հակոբյանին: