Հոկտեմբերի 6-ին` Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի /Բեկոր/ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ, Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Աշոտ Ղուլյանի անվան պուրակ եւ ծաղկեպսակ դրել նրա շիրմաքարին: Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը եւ պաշտոնատար այլ անձինք: