<<Հայաստանի բարեկամներ>> մարդասիրական կազմակերպության անդամը պարգեւատրվել է <<Երախտագիտություն>> մեդալով
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 31-ին հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարդասիրական եւ բարեգործական մի շարք ծրագրերի իրականացմանը ցուցաբերած մասնակցության համար Ամերիկայի Միացյալ Նահանգների <<Հայաստանի բարեկամներ>> (<<Հայրենիք միություն>>) մարդասիրական կազմակերպության գործադիր մարմնի անդամ Լեւոն Թորոսին <<Երախտագիտություն>> մեդալով պարգեւատրելու մասին: