Հանդիպում Հայկական միացյալ հիմնադրամի նախագահի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին հանդիպում է ունեցել Հայկական միացյալ հիմնադրամի նախագահ, <<Լինսի>> հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման եւ Հայրենիք-Սփյուռք կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Հայկական միացյալ հիմնադրամի դերը տարբեր ծրագրերի իրականացման, սոցիալական օբյեկտների եւ կրթական օջախների կառուցման, ինչպես նաեւ Արցախը արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու գործում: