Արցախի Հանրապետության Նախագահը մասնակցել է մայրաքաղաքում կազմակերպված ծառատունկին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին համաքաղաքային շաբաթօրյակի շրջանկներում մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված ծառատունկին: Այնուհետեւ երկրի ղեկավարն այցելել է Ստեփան Շահումյանի անվան պուրակ եւ տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող բարեկարգման աշխատանքներին: Նախագահին ուղեկցում էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը եւ պաշտոնատար այլ անձինք: