Հանդիպում ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պատվիրակությանը` հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հայկական պետությունների համապատասխան ծառայությունների միջեւ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների` որպես դատաիրավական ոլորտի հանգուցային օղակներից մեկի դերը արդարադատության իրականացման գործում: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը եւ հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Սամվել Շահրամանյանը: