Հանդիպում <<Մայրություն>> հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին ընդունել է <<Մայրություն>> հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին` նախագահ Հասմիկ Միքայելյանի գլխավորությամբ: Հանդիպման ժամանակ <<Մայրություն>> կազմակերպության անդամները երկրի ղեկավարին են ներկայացրել 2009 թվականին իրենց կողմից կատարված աշխատանքները, ինչպես նաեւ 2010 թվականին իրականացվելիք ծրագրերը: Բակո Սահակյանը կարեւորել է Արցախի կանանց դերը պետականաշինության, աճող սերնդի դաստիարակության եւ մեր ազգային ավանդույթների պահպանման գործում: Նախագահը դրական է գնահատել <<Մայրություն>> կազմակերպության ակտիվ ներգրավվածությունը հանրապետության հասարակական դաշտում` հույս հայտնելով, որ կազմակերպությունը այսուհետ եւս կպահպանի նման գործելաոճը: