Խորհրդակցություն` նվիրված Մայիսի 9-ի եռատոնի միջոցառումների իրականացմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ ապրիլի 2-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Մայիսի 9-ի եռատոնի միջոցառումների իրականացմանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մեր ժողովրդի համար կարեւոր այս տոնակատարությունները պետք է անցկացվեն բարձր մակարդակով, լինեն տպավորիչ ու հիշարժան: Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին ծրագրի իրականացման կապակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: