Հանդիպում Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գործարանի կողմից 2009 թվականին Արցախում իրականացված աշխատանքներին եւ 2010 թվականի անելիքներին: Երկրի ղեկավարը կարեւորել է Երեւանի կոնյակի գործարանի դերը հանրապետության խաղողագործության զարգացման գործում` ընդգծելով, որ անհրաժեշտ է ավելի համակարգված ու երկարաժամկետ դարձնել գործարանի ներգրավվածությունը մեր տնտեսության մեջ: Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: