Զորի Բալայանը պարգեւատրվել է <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշանով
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` պետական, հասարակական-քաղաքական ակնառու գործունեության համար եւ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ գրող, հրապարակախոս Զորի Բալայանը պարգեւատրվել է <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշանով: