Հանդիպում Հայաստանի գրականության եւ սպորտի բնագավառների անվանի ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության գրականության եւ սպորտի բնագավառների մի խումբ անվանի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը, որին մասնակցում էին գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ Հայրապետյանը, քննարկվել են գրականության եւ սպորտի զարգացմանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը: