Հանդիպում “Հայ մշակույթի զարգացման” հիմնդրամի նախագահի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ընդունել է "Հայ մշակույթի զարգացման" հիմնդրամի նախագահ Մեցո Իգիթյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են Արցախում մշակութային տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է հայրենիք-սփյուռք մշակութային կապերի շարունակական ամրապնդումը, այն համարելով հայապահպանության եւ հայեցի դաստիարակության կարեւոր գործոններից մեկը: