Ջրամատակարարման գոտու եւ բազմահարկ շենքի բնակարանամուտի բացման հանդիսավոր արարողությաններ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին այցելել է մայրաքաղաքի Հայկավան թաղամաս եւ մասնակցել Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման համակարգի 7-րդ գոտու բացման հանդիսավոր արարողությանը: Այնուհետեւ երկրի ղեկավարը մասնակցել է նաեւ Ստեփանակերտի Թումանյան փողոցում գտնվող նորակառույց բազմահարկ շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Նախագահը կարեւորել է արտադրական եւ սոցիալական ենթակառուցվածքների շարունակական ընդլայնումը եւ արդիականացումը՝ այն համարելով տնտեսության զարգացման եւ բնակչության կենսամակարդակի բարձրացման հիմնական խթաններից մեկը: Բակո Սահակյանը նշել է, որ մայիսյան Եռատոնի նախաշեմին նման կարեւորագույն օբյեկտների շահագործման հանձնումը կրկնակի ոգեւորիչ է: