Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին մասնակցել է մայիսյան Եռատոնի կապակցությամբ <<Վիտա>> հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված հաշմանդամ ազատամարտիկների Շուշի-Ստեփանակերտ մարաթոնի մեկնարկի հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը ընդգծել է հաշմանդամների ինտեգրման անհրաժեշտությունը երկրի հասարակական կյանքին՝ այն կարեւոր համարելով եւ քաղաքական, եւ սոցիալական տեսանկյունից: Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Գեորգի Հայրիյանը, պաշտոնատար այլ անձինք: