Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին ընդունել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների՝ <<Պատերազմի եւ աշխատանքի վետերանների միություն>> ԼՂՀ հասարակական կազմակերպության ղեկավար Սերգեյ Բարսեղյանի գլխավորությամբ:
Երկրի ղեկավարը կարեւորել է վետերանների դերն ու ավանդը հանրապետության զարգացման ու զորացման գործում՝ ընդգծելով, որ ազգային ազատագրական պայքարում տարած հաղթանակները Մեծ Հայրենականում տարած հաղթանակների շարունակությունն են:
Խոսելով հասարակական-քաղաքական գործընթացներում վետերանների մասնակցության մասին՝ Նախագահը նշել է, որ նրանց փորձը մինչ այսօր պահանջված է, եւ ավագ սերնդից ակնկալում է ակտիվ ներգրավվածություն երկրի կյանքում:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետությունն այսուհետ էլ ուշադրության կենտրոնում կպահի վետերանների սոցիալական խնդիրների լուծումը:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, Արցախի ազատամարտիկների միութան նախագահ Սամվել Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:
2010-05-07