Հանդիպում "HALO Trust" կազմակերպության ղարաբաղյան ծրագրի ղեկավարի հետ
Մայիսի 4-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է մարդասիրական ականազերծմամբ զբաղվող բրիտանական ոչ կառավարական "HALO Trust" կազմակերպության ղարաբաղյան ծրագրի ղեկավար Ռոլի Կլարկին: Հանդիպման ընթացքում պարոն Կլարկը տեղեկացրել է երկրի ղեկավարին Լեռնային Ղարաբաղում կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի եւ դրանց արդյունքների մասին: Քննարկվել են նաեւ հարցեր` կապված հանրապետության տարածքում ականապատված դաշտերի եւ չպայթած զինամթերքի վնասազերծմանն ուղղված "The HALO Trust"-ի հետագա գործունեության հետ: Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել կազմակերպության աշխատակիցների կողմից կատարված աշխատանքների կապակցությամբ` միաժամանակ հաստատելով իշխանությունների պատրաստակամությունը Արցախում իրականացվող ծրագրին աջակցելու գործում: