Խորհրդակցություն` նվիրված բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների ռացիոնալ օգտագործման խնդիրներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ ապրիլի 5-ին կայացել է խորհրդակցություն` նվիրված բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների ռացիոնալ օգտագործման խնդիրներին: Երկրի ղեկավարը կարեւորել է պետական միջոցների օգտագործման վերահսկողությունը` առանձնակի ուշադրություն դարձնելով կանխարգելիչ միջոցառումների պատշաճ իրականացման վրա: Որպես այս գործընթացի հաջողության եւ արդյունավետության գրավական` Բակո Սահակյանը նշել է իրավապահ եւ վերահսկողական մարմինների փոխգործակցությունը, ինչպես նաեւ սերտ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին` այս ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, իրավապահ եւ վերահսկիչ մարմինների ղեկավարներ: