Խորհրդակցություն՝ նվիրված կարկտահարության հետեւանքների վերացմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում մայիսի 17-ի կարկտահարության հետեւանքների վերացման հետ կապված հարցերին: Զեկույցով հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամանակահատվածում հաշվարկել կարկտահարության հասցրած վնասի չափը եւ պատրաստել մասնակի փոխհատուցման միջոցառումների փաթեթ: Այս ուղղությամբ Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին: Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը, կառավարության անդամներ, շրջվարչակազմերի ղեկավարները: