Խորհրդակցություն` նվիրված 2010թ. բերքահավաքի աշխատանքների կազմակերպմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված այս տարվա բերքահավաքի աշխատանքների կազմակերպմանը: Երկրի ղեկավարը ընդգծել է բերքահավաքի պատշաճ իրականացման եւ կորուստները նվազագույնին հասցնելու անհրաժեշտությունը: Միաժամանակ Նախագահը կարեւորել է պաշտպանության բանակի եւ փրկարար ծառայության ներուժի օգտագործումը` հատկապես հրդեհների դեմ պայքարի կազմակերպման գործում: Բակո Սահակյանը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետներում կազմել աշխատանքային պլան եւ Մարտունու շրջանում ստեղծել դաշտային պայմաններում գործող շտաբ-ճամբար` իրականացվող աշխատանքները տեղում համակարգելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաեւ մի շարք տնտեսվարող սուբյեկտների ղեկավարներ: